Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շարմազանով. ՀՀԿ-ն որոշել է վարչապետի թեկնածու չառաջադրել. չունենք հայրենիք, որ տանենք ցնցումների

Շարմազանով. ՀՀԿ-ն որոշել է վարչապետի թեկնածու չառաջադրել. չունենք հայրենիք, որ տանենք ցնցումների
28.04.2018 | 23:27

Այսօր հանդիպել ենք ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին` լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Օրակարգում եղել է մեկ հարց: ՀՀԿ-ն այսօր որոշել է ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ երկրում փոխվել է քաղաքական իրավիճակը, այսօր ներքաղաքական ճգնաժամ է: «Հայաստանում նոր իրողություններ են: Մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք՝ մեզ համար առաջնային է ոչ թե կուսակցության, այլ՝ պետության շահը: Մենք չունենք հայրենիք, որ տանենք ցնցումների: Այսպիսին է իրավիճակը, սա գիտակցված որոշում է»,- ասաց Շարմազանովը: ԱԺ փոխնախագահն ասաց, որ մինչև ապրիլի 30-ը՝ ժամը 18:00-ը, կհայտարարեն, թե ում են քվեարկելու. «Այս պահին մենք չգիտենք, թե բացի Փաշինյանից, ովքեր են առաջադրվելու վարչապետի պաշտոնի համար»:


Հարցին` հնարավո՞ր է քվեարկեն Գագիկ Ծառուկյանի օգտին, քննարկվում է, որ նա կառաջադրվի, Շարմազանովն ասաց, երբ առաջադրվեն, կքննարկեն ու իրենց տեսակետը կհայտնեն:
Անդրադառնալով այսօր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանի խոսքերին, ով ասել է, թե «ՀՀԿ-ն ընդունում է իշխանությունը մենաշնորհելու սխալը», Շարմազանովն ասաց. «Չեմ կիսում Դավիթ Հարությունյանի տեսակետը, այսօր ընդդիմությունն ավելի շատ իրավունք ունի, քան՝ նախկինում: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ի մասին, երբ խոսում են մարդիկ, պետք է մի բան ասեն, որ ՀՀԿ-ն կարողացել է ավելի ժողովրդավար դարձնել Հայաստանը: Ես գտնում եմ, որ Հայաստանում քաղաքական մենաշնորհ չի եղել, մենք Հայաստանը տարել ենք դեպի ժողովրդավարություն»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Դիտվել է՝ 2135

Մեկնաբանություններ